BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Մանր» նեղվածություններ, որոնք կարելի է լուծել քաղաքական առևտրի միջոցով

«Մանր» նեղվածություններ, որոնք կարելի է լուծել  քաղաքական առևտրի միջոցով
04.01.2025 | 11:50

Իլհամ Ալիևի կոշտ դիրքորոշումը խոցված ինքնաթիռի վերաբերյալ միտված է ռուսական կողմին ցույց տալու Բաքվի սկզբունքայնությունն իր շահերի պաշտպանության հարցում։ Սա փորձ է՝ ֆիքսելու «բարձր ստանդարտներ» երկկողմ դաշնակցային հարաբերություններում, ինչը նշանակում է, որ Մոսկվան պիտի ընդունի, որ կան հստակ վարքագծային կանոններ Ադրբեջանի հետ հարաբերություններում, որոնք պետք է պահպանվեն ու չխախտվեն։ Սա պետությունը, պետության շահերը և առաջնորդին որպես պետական համակարգի մաս (ոչ միայն որպես առաջնորդ-անհատականություն) հարգելու և հաշվի առնելու մոտեցում է։ Պետության սկզբունքայնության խաղն ընդունված մոտեցում է միջազգային հարաբերություններում, հատկապես կիրառվող քաղաքական առևտրի (bargaining) հայեցակարգի շրջանակներում։

Սակայն, այս իրավիճակը դժվար թե վատացնի ալիևյան Ադրբեջանի և պուտինյան Ռուսաստանի սերտ դաշնակցային հարաբերություններն ու քաղաքակրթական կոնսոլիդացիայի դինամիկան։ Հեյդար Ալիևի «մեկ ընտրանի, երկու պետություն» սկզբունքը խոր արմատներ ունի և հատկապես ուղենիշ է արդի հակամարտային բազմաբևեռ ոչ արևմտյան աշխարհի ձևավորման ժամանակահատվածում աշխարհաքաղաքական դիրքավորման համար։

Ինչ վերաբերում է նման «մանր» նեղվածություններին, ապա դրանք միշտ կարելի է լուծել հենց քաղաքական առևտրի միջոցով, օրինակ՝ «իրական Հայաստանի» կամ հայերի հաշվին։

Ինչպես, օրինակ, 2015-16-ին ռուս-թուրքական փոքր ճգնաժամերի պարագայում էր (Սիրիայի հաշվին)։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 3748

Մեկնաբանություններ